Բրազիլիայում հայտնաբերվել է սողունի անհայտ տեսակ, որը ապրել է դինոզավրերից առաջ
LIFEԳիտությանը դեռևս անհայտ հնագույն սողունը ապրել է ժամանակակից Բրազիլիայի տարածքում 250 միլիոն տարի առաջ` Երկրի վրա դինոզավրերի հայտնվելուց ավելի վաղ: Այդպիսի եզրակացության է հանգել գիտնականների միջազգային խումբը, որը մի քանի ամիս ուսումնասիրել է կենդանու մնացորդները, հայտնում է TASS-ը:
UOL առցանց-պարբերականի տվյալներով` բացահայտումը կատարվել է լավ պահպանված գանգի անալիզի հիման վրա, որը անցյալ տարվա սկզբին հայտնաբերվել է Բրազիլիայի հարավում:
Հետազոտողները սողունին տվել են Teyujagua paradoxa անունը, ինչը գուարանի հնդկացիների լեզվով թարգմանաբար նշանակում է «կատաղի սողուն»: Գիտնականների կարծիքով՝ սողունի 4 վերջույթները կարող էին հասնել 1.5 մ երկարության, իսկ սուր ատամները վկայում են այն մասին, որ դա եղել է գիշատիչ:
1
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
2
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026
3
“You Are Eligible for a Refund of a Loan Overpayment”: IDBank Warns of a New Scam
4
Ucom Is the Strategic Technology Partner of the Non-Artificial CTF 2026 Cybersecurity Competition
5
Unibank Awards Armenian Wrestlers with Cash Prizes and Premium Cards



