Յոզեֆ Բլատերը ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրություններից հետո աշխատանքի կանցնի ռադիոյում
SPORTՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ չի մասնակցելու ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրություններին, որոնք կայանալու են 2016թ. փետրվարի 26-ին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Բլատերը հայտնել է, որ ընտրություններից հետո աշխատանքի է անցնելու ռադիոյում : Այս մասին նա նշել է Ցյուրիխում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Փետրվարի 26-ին ՖԻՖԱ-ն նոր նախագահ կունենա: Իսկ ես կվերադառնամ իմ նախկին աշխատանքին, իմ հոբբիին: Ես կգնամ ռադիոյում աշխատելու»,- ասել է Բլատերը:
Յոզեֆ Բլատերը 2015թ. մայիսի 29-ին կայացած ընտրությունների արդյունքներով վերընտրվել էր ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում: Սակայն 4 օր անց՝ ՖԻՖԱ-ում կոռուպցիոն սկանդալի մասին խոսակցությունների համապատկերում, նա հայտարարեց հրաժարականի մասին: ՖԻՖԱ-ն արդեն հաստատել է, որ նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա 2016թ. փետրվարի 26-ին: