ԱՄՆ-ում գողացված մեքենայի ուղևորների ու ոստիկանների միջև հրաձգություն է տեղի ունեցել. կա զոհ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ում գողացված մեքենայով երթևեկող ենթադրյալ հանցագործների և ոստիկանության միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, ոստիկանության մի սպա ծանր վիրավորում է ստացել:
Միջադեպը տեղի է ունեցել Փենսիլվանիա նահանգի Չեստեր քաղաքում:
«Երբ ոստիկանության սպաները փորձել են կանգնեցնել մեքենան, նրանց ուղղությամբ կրակել են: Սպաները պատասխան կրակ են բացել: Մեքենայի երկու ուղևորներից մեկը սպանվել է: Ոստիկաններից մեկը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց»,-հայտնել է քաղաքի ոստիկանապետ Ջեմս Նոլանը:
Հաղորդվում է, որ ոստիկանը վիրավորվում է ստացել ձեռքի և կրծքի շրջանում: Նրա վիճակը գնահատվում է կայուն:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
4
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
5
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer



