Ճապոնիան Իրանին մոտ 10 մլն դոլար կհատկացնի առողջապահության համակարգը բարելավելու համար
INTERNATIONAL NEWSՃապոնիան Իրանին մոտ 10 մլն դոլար կհատկացնի այդ ներկրում բժշկական սպասարկման մակարդկան ու որակը բարձրացնելու համար։
NHK հեռուստաալիքի փոխանցմամբ, համապատասխան համաձայնագիրը Թեհրանում ստորագրել են Իրանում Ճապոնիայի դեսպան Հիրոյասու Կոբայասին եւ Իրանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Մոհսեն Ասադի Լարին։
Ճապոնիայի կառավարությունը, ըստ փաստաթղթի, ֆինանսական միջոցներ կհատկացնի զարգացման պաշտոնական օգնության շրջանակներում։ Աջակցությունը կուղղվի Իրանի առողջապահության համակարգի վերականգնման ու բարելավմանը։ Մասնավորապես, Իրանը կգնի Ճապոնիայում արտադրված բժշկական սարքավորումների տարրեր։
Հիշեցնենք, որ հունվարին Ճապոնիան չեղարկել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները, իսկ փետրվարի սկզբին երկկողմ համաձայնագիր է ստորագրել ներդրումների մասին, որոնք ճապոնական ընկերությունների համար ճանապարհ են բացում դեպի իրանական շուկա։



