Թուրքիայի քրդաբնակ քաղաքներից մեկում պարետային ժամ է հայտարարվել
INTERNATIONAL NEWSԹուրքական իշխանությունները 24 ժամ պարետային ժամ են հայտարարել հիմնականում քրդաբնակ Հաքքարի նահանգի Յուքսեքովա քաղաքում:
Ինչպես տեղեկացնում է Anadolu գործակալությունը, պարետային ժամը կմեկնարկի տեղի ժամանակով 20:00-ին: Դրա նպատակը թուրքական զինված ուժերի կողմից քուրդ զինյալների դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություն սկսելն էր:
Ներքաղաքային սահմանափակումներից բացի՝ սահմանափակվելու են նաև քաղաքից մուտքն ու ելքը:
Հաղորդվում է, որ բնակավայրում տասնյակ տանկեր են հայտնվել:
2015 թվականի օգոստոսից թուրքական իշխանությունները պարբերաբար պարետային ժամ են հայտարարում երկրի հարավ-արևելյան նահանգներում:
Դրանց նպատակը, հիմնականում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարն է:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



