Իսլամիստները բռնագրավել են ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի զենքը
INTERNATIONAL NEWS«Ջեբհադ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են իշխանություններին ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի դիրքերի վրա և բռնագրավել են նրանց զենքը, այդ թվում նաև հակատանկային հրթիռները, հայտնել է Sky News Arabia-ն:
«Ջեբհադ ան-Նուսրա»-ի զինյալները գրոհով գրավել են Սիրիական ազատ բանակի 13-րդ գնդի դիրքերը Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ քաղաքի մոտ: Գրոհի արդյունքում զինյալները մի քանի տասնյակ գերիներ են վերցրել, ինչպես նաև մեծ քանակությամբ զինամթերք: Նշվում է, որ Սիրիական ազատ բանակը հովանավորվում է արևմտյան երկրների կողմից, այն զինված է ամերիկյան հակատանկային հրթիռներով:
Սիրիական ազատ բանակը մինչ այժմ չի մեկնաբանել իր դիրքերի վրա հարձակումը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



