Որովայնի շրջանում անընդհատ ցավեր ունենալով՝ այս կինը կարծել է, թե դա փորկապություն է, բայց պատճառը շատ ավելի լուրջ էր (լուսանկարներ)
PHOTOBlognews.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի բնակչուհին ծննդաբերել է 15 ժամ անց այն բանից հետո, երբ պարզել է, որ հղի է:
Մինչ այդ նա մտածել է, որ ամեն ինչի մեղավորը փորկապությունն է:

41-ամյա Ամանդա Ռոսն իր ընկերոջ՝ Փոլ Դինի հետ գնումների էր գնացել, երբ հանկարծ սկսել է իրեն վատ զգալ: Որովայնի շրջանում անընդհատ ցավեր ունենալով՝ նա ենթադրել է, որ դա փորկապությունից է:

Սակայն երբ Ամանդայի բժիշկը նրան տարել է գինեկոլոգի մոտ, պարզվել է, որ կինը գտնվում է հղիության 7-րդ կամ 8-րդ ամսում:
Իսկ տուն վերադառնալուց մի քանի ժամ անց նրա մոտ սկսվել են երկունքի ցավերը:

Հիվանդանոց գնալուց հետո կեսարյան հատման միջոցով 80 րոպե անց ծնվել է Փոլի և Ամանդայի դուստրը՝ Քլոեն:

Ամանդան, ում համար դա առաջին հղիությունն էր, 6 օր անց փոքրիկի հետ դուրս է գրվել հիվանդանոցից:

1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



