Անկարայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 34-ի. կա 125 վիրավոր
INTERNATIONAL NEWSԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում կիրակի տեղի ունեցած խոշոր պայթյունի զոհերի թիվը հասել է 34-ի։
Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, երկրի առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզզինօղլուն հայտնել է, որ վիրավորների թիվը 125 է։ Նրանցից 19-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
«Դեպքի վայրում զոհերի թիվը 30 է։ 4 քաղաքացի մահացել է հիվանդանոցներում։ Դեպքի վայրում մահացածներից առնվազն մեկը կամ երկուսը պայթեցված մեքենայի մեջ են եղել։ Թեթև վիրավորների մի մասը դուրս է գրվել հիվանդանոցներից»,- ասել է նախարարը։
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ղեկավարությամբ կայացած Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ներքին գործերի նախարար Էֆքան Ալան, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղն ու առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզզինօղլուն վերջին տվյալներն են ներկայացրել։
ՆԳ նախարար Էֆքան Ալան հայտարարել է. որ Անկարայում Քըզըլայի ավտոբուսի կանգառում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն է։ Պայթեցվել է կայանված պայթուցիկով լի ավտոմեքենա։



