Լեւոն Արոնյանն առաջատարների մեջ է
SPORTՄոսկվայում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի երրորդ տուրում հաջող է հանդես եկել հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Լեւոնը հաղթանակ է տարել բուլղարացի Վեսելին Տոպալովի նկատմամբ եւ այս պահի դրությամբ մրցաշարի առաջատարներից է:
Քանի որ Անանդ-Կարուանա, Գիրի-Կարյակին եւ Նակամուրա-Սվիդլեր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի, 2 միավոր վաստակած Արոնյանը հավասարվել է առաջատարներ Սերգեյ Կարյակինին եւ Վիշվանաթան Անանդին: Նրանցից կեսական միավորով են հետ մնում Անիշ Գիրին, Ֆաբիանո Կարուանան եւ Պյոտր Սվիդլերը: Հիկարու Նակամուրան ունի 1 միավոր, Վեսելին Տոպալովը՝ ընդամենը կես:
Այսօր մրցաշարում հանգստյան օր է:
Գագիկ Աղբալյան
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



