ՄԱԿ-ի հանձնակատարը զգուշավոր լավատեսություն է հայտնել Սիրիայում իրադրության կարգավորման հարցում
INTERNATIONAL NEWSՍիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան Ժնեւում միջսիրիական բանակցությունների առաջին լիաֆորմատ փուլի նախօրյակին հայտարարել է, որ զգուշավոր լավատեսություն ունի Սիրիայում իրադրության կարգավորման վերաբերյալ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Daily Telegraph թերթին:
Մարտի 14-ին Ժնեւում ՄԱԿ-ի հովանու ներքո վերսկսվում են լիաֆորմատ միջսիրիական բանակցությունները: Դրանց մասնակիցները նոր փուլի ընթացքում քննարկելու են նոր կառավարությունը, սահմանադրությունը եւ ապագա խորհրդարանական ու նախագահական ընտրությունները:
«Ես զգուշավոր լավատեսություն ունեմ, որովհետեւ առաջին անգամ տեսնում եմ, որ գերտերություններն ինչ-որ բանի հասնելու իրական ցանկություն ունեն»,- ասել է դե Միստուրան թերթին տված հարցազրույցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



