Վրաստանի ԱԳ նախարարը այցով ժամանում է ԱՄՆ, որտեղ հանդիպում կունենա Ջոն Քերիի հետ
INTERNATIONAL NEWSՎրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն մարտի 14-18-ը աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում, որի շրջանակներում հանդիպումներ կանցկացնի այդ երկրի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների հետ: Այդ մասին, հայտնել է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«Վրաստանի ԱԳ նախարարը հանդիպում կունենա ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ, այցի շրջանակներում հանդիպումներ կկայանան Սպիտակ տան ներկայացուցիչների հետ: Ջանելիձեն Վաշինգտոնում հանդիպումներ կանցկացնի Սենատում եւ Կոնգրեսում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Պլանավորված են Ջանելիձեի հանդիպումները առաջատար գիտական կենտրոնների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ջանելիձեն նաեւ ճառով հանդես կգա ԱՄՆ-ի Ատլանտյան խորհրդում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



