Հյուսիսային Կարոլինայում հարյուրից ավելի ավտոմեքենաներ են բախվել
SOCIETYԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի նահանգում լույս մարտի 14-ի գիշերը հարյուրից ավելի ավտոմեքենաներ են բախվել ճանապարհին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Նախնական տվյալներով՝ մի շարք բախումների հետեւանքով ընդհանուր առմամբ տուժել Է 20 մարդ: Զոհվածներ չկան:
Պատահածի ստույգ պատճառները դեռեւս չեն պարզվել: Նշվում Է, որ առաջին բախումները կարող Էին տեղի ունենալ անձրեւից սայթաքուն դարձած ճանապարհից, իսկ այնուհետեւ սկսվել Է շղթայական ռեակցիան:
Ինչպես նշում Է BBC-ն, ավտոճանապարհը, որտեղ տեղի Է ունեցել վթարը, հարկ Է եղել փակել մի քանի ժամ: Այժմ դրանով երթեւեկությունը վերականգնված Է:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



