Սիրիայում հակամարտության սկսվելուց ի վեր 161 անգամ քիմիական զենք Է կիրառվել. SAMS
INTERNATIONAL NEWSՍիրիայում հակամարտության սկսվելուց ի վեր առնվազն 161 անգամ քիմիական զենք Է կիրառվել: Այդ մասին, ասված Է Սիրիա-ամերիկյան բժշկական ընկերության (SAMS) հաշվետվության մեջ, որը հրապարակված Է կազմակերպության կայքում:
SAMS-ը նաեւ հայտնել Է 133 այլ գրոհների մասին, սակայն դրանք առայժմ մնում են չհաստատված:
Նշվում Է, որ գրոհների 77 տոկոսն իրականացվել Է քիմիական զենքի ծրագիրը միջազգային հսկողության տակ դնելու եւ այն վերացնելու վերաբերյալ 2013 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2118 բանաձեւի ընդունումից հետո: 2015 թվականին 69 գրոհ Է գրանցվել քիմիական զենքի կիրառմամբ:
Սիրիայում 2011 թվականի մարտից շարունակվում Է զինված պայքարն իշխանությունների եւ ընդդիմության միջեւ: ՄԱԿ-ի տվյալներով՝ զոհվել Է ավելի քան 220 հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



