Արաբական Միացյալ Էմիրությունները հայտնել Է Եմենում իր կործանիչի անհետանալու մասին
INTERNATIONAL NEWSԱրաբական Միացյալ Էմիրությունները հայտնել Է իր ռազմական կործանիչի անհետանալու մասին, որը Եմենում մասնակցում Էր հուսի ապստամբների դեմ գործողությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Տեղի ունեցած հանգամանքների մասին ոչինչ չի հաղորդվում: Արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, Եմենում գործողություն Է իրականացնում 2015 թվականի մարտից: Գործողությունն սկսվել Է այն բանից հետո, երբ ապստամբ հուսիները տապալեցին երկրի սուննի ղեկավարությանը:
Եմենի տարածքի մեծ մասը գրաված ապստամբների դիրքերին հարվածներ են հասցվում առավելապես օդից:
Եմենում քաղաքացիական պատերազմի ընթացքում զոհվել Է 6 հազար մարդ: ՄԱԿ-ի տվյալներով՝ առնվազն 2,4 մլն եմենցիներ հարկադրված են եղել լքել իրենց տները:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



