ՌԴ-ն կպաշտպանի Սիրիայի դաշնայնացումը, եթե այդպես որոշեն երկրի բնակիչները. Լավրով
INTERNATIONAL NEWSՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ Մոսկվան կպաշտպանի Սիրիայի դաշնայնացումը, եթե դրա օգտին արտահայտվի երկրի ժողովուրդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Հենց որ Սիրիայի ապագա կարգի շուրջը համաձայնություն ձեռք բերվի Սիրիայի կառավարության եւ ամբողջ ընդդիմության միջեւ, այդ համաձայնությունը մենք Էլ կպաշտպանենք: Դա ուղղակիորեն բխում Է Սիրիայի աջակցման միջազգային խմբի որոշումներից»,- ասել Է Լավրովը Թունիսի արտաքին գործերի նախարար Խմայիս ալ Ջհինաուիի հետ կայացած բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«Ցանկացած ձեւ, ինչպես Էլ որ այն կոչվի՝ դաշնայնացում, ապակենտրոնացում, ունիտար պետություն, պետք Է լինի բոլոր սիրիացիների համաձայնության առարկան»,- ընդգծել Է Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավարը:



