Գաել Անդոնյանը առաջիկա մրցաշրջանը կսկսի «Մարսելի Օլիմպիկ»-ի առաջին թիմում
SPORTՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը մեկնարկելիք մրցաշրջանում հանդես կգա ֆրանսիական «Օլիմպիկ Մարսել» ակումբի գլխավոր թիմում:
Այս մասին հայտնել է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը: «Գաել Անդոնյանն ակումբի հետ ստորագրել է իր առաջին պրո ֆեսիոնալ պայմանագիրը»,- գրում է կայքը: Գործարքի մանրամասներն առայժմ չեն հաղորդվում:
Ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում Գաել Անդոնյանը իր ուրախությունն է հայտնել գլխավոր թիմ տեղափոխվելու համար՝ խոսելով նաև իր հավակնությունների մասին:
Բացի Գաել Անդոնյանից, 2015-2016 մրցաշրջանի մեկնարկից առաջ գլխավոր թիմի հետ պամանագիր են ստորագրել նաև 20-ամյա պաշտպան Ստեֆան Սպարանյան և կիսապաշտպան Բիլ Տուիլոման:
2014-15թթ. մրցաշրջանում Գաել Անդոնյանը մի քանի անգամ խաղաժամանակ է ստացել առաջին թիմում` մասնակցելով Ֆրանսիայի առաջնության հանդիպումներին: Թիմի գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսան գոհ էր մնացել հայ ֆուտբոլիսիտ գործողություններից: