Անկարայի ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 11 անձ. Դավութօղլու
INTERNATIONAL NEWSԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հաստատել է, որ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպմանը մասնակցություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է 11 անձ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «Ռոյթերս»-ին:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մարտի 13-ին տեղի է ունեցել ահաբեկչություն, որի հետևանքով զոհվել է 3 տասնյակից ավելի մարդ, ավելի քան հարյուրը վիրավոր են, ընդ որում 15-ի վիճակը ծանր է: Թուրքիայի մայրաքաղաքում վերջին 5 ամսում սա 3-րդ ահաբեկչկան պայթյունն է: Առաջին ահաբեկչական պայթյունը տեղի էր ունեցել 2015 թվականի հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթուղային կայարանի մոտ: Այն ժամանակ մահացել էին 109 քաղաքացիներ: Երկրորդ պայթյունն իրագործվել էր այս տարվա փետրվարի 17-ին, այն խլել էր 29 քաղաքացու կյանք:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



