Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


7 արտահայտություն, որ պետք է լսի յուրաքանչյուր երեխա

LIFE

 

Երեխաները զգայուն, հետաքրքրասեր, պարզ եւ միամիտ մարդուկներ են, որոնց համար կյանքում ամեն ինչ նոր, անծանոթ ու խորթ է եւ նրանց տեւական ժամանակ  է հարկավոր ընտելանալու եւ իրենց շուրջը կատարվածը հասկանալու համար։ Ծնողական սերը միայն սիրելով ու փաղաքշելով կամ երեխային ուղղություն ցույց տալով չէ։ Երեխայի կյանքում ծնողն այն կարեւոր անձնավորությունն է, որը պետք է նրան խրախուսի, աջակցի, թույլ տա, որ սխալվի, անհաջողությունը հաջողության վերածի, սովորեցնի, որ նա նաեւ պետք է հոգ տանի ուրիշների մասին, գնահատի արժեքավորը եւ այլն։ Իսկ դրա համար պետք է բարձրացնել երեխայի ինքնագնահատականը։ Իսկ ինչպե՞ս։

1. «Ես քեզ սիրում եմ»

Ծնողը կարող է թանկարժեք սննդով, հագուստով, խաղալիքներով ապահովի երեխային, բայց ամեն ինչ հօդս է ցնդում, եթե նա չի զգում ծնողի սերն ու ջերմությունը։ Երբ երեխան հաճախ է լսում, որ սիրված է իր ծնողների կողմից, հասկանում է, որ գնահատված է, թանկ է նրա համար, իսկ սա իրեն քաջություն եւ խիզախություն է տալիս, ինչն ուղեկցում է երեխային ամբողջ կյանքի ընթացքում։

2. «Ես հպարտանում եմ քեզնով»

Առողջ անհատ ձեւավորելու համար երեխային մշտապես պետք է անկեղծորեն խրախուսել։ Երեխաները ծնողների աջակցության, խթանող, գովերգող խոսքերի կարիքն ունեն։ Միայն այդ դեպքում երեխան կմեծանա անկախ եւ բարձր ինքնագնահատական ու սեփական տեսակետ կունենա։ Սակայն սա չի նշանակում, որ պետք է այնքան ասել, որ այս արտահայտությունը կորցնի իր արժեքը։

3. «Ես սխալվեցի, ներիր»

Երբ ծնողն ընդունում է իր սխալը՝ ցույց տալով, որ նա նույնպես կարող է սայթաքել, երեխան հասկանում է, որ կատարյալ ոչինչ չի լինում։ Նա սկսում է գիտակցել, որ կարելի է սխալվել, լինել ազնիվ ու ընդունել այն։ Երեխան հասկանում են, որ ոչ իդեալական լինելը նորմալ է։ Նման մոտեցումը հիանալի հիմք է հետագայում ճիշտ հարաբերություններ սկսելու համար։

4. «Ես ներում եմ քեզ»

Լինում են ծնողներ, որոնք երեխայի սխալի համար պատժում են նրան կամ բարկանում ուրիշների ներկայությամբ։ Սակայն չէ որ երեխան նույնպես մարդ արարած է եւ կարող է սխալվել։ Եվ ծնողը պետք է գտնի բալանսը, թե որտեղ է պետք բարկանալ, եւ որտեղ հասկանալով նրանց զգացմունքները՝ ներել։ Երեխային պատժելու փոխարեն, ներեք նրան եւ սովորեցրեք, թե որն է ճիշտ ելքը։ Դա ձեր ծնողական պարտականություններից մեկն է։

5. «Ես քեզ լսում եմ»

Շատ կարեւոր է լսել ձեր երեխային, որպեսզի նա հասկանա, որ ձեզ հետաքրքրում է այն ամենը, ինչի մասին նա ցանկանում է կիսվել։ Հենց լսելու միջոցով է ծնող գտնում իր եւ երեխայի միջեւ եղած կապը, եւ փոքրիկն իրեն գնահատված է զգում։ Իսկ այդ կապն ավելի ամրացնելու համար հարկավոր է ոչ միայն լսել, այլեւ ճիշտ պատասխանել նրան։ Հենց այս ժամանակ էլ կարելի է գործի դնել 1 եւ 2 կետերը, այսինքն՝ գովել ու խրախուսել նրան։

6. «Դու ես պատասխանատու»

Երբ երեխան որոշում է կայացնում (անկախ այն հանգամանքից՝ ճիշտ եւ խելացի որոշում է, թե ոչ), նա սկսում է ավելի շրջահայաց լինել, ավելի արագ է հասկանում ու վերլուծում իր քայլի դրական եւ բացասական կողմերը։ Արդյունքում ավելի ազդեցիկ դասեր է քաղում։ Երբ պատասխանատվությունը թողնում ես երեխայի ուսերին, նա հավատում է իր ուժերին եւ վճռականորեն գնում է դեպի իր նպատակի իրականացում։

7. «Դու ունես հաջողության հասնելու համար անհրաժեշտ ամեն ինչ»

Ծնողը երեխայի ինքնագնահատականը բարձրացնելու համար պետք է ցույց տա երեխայի դրական հատկանիշները։ Երեխան պետք է գիտակցի, թե որոնք են իր թույլ եւ ուժեղ կողմերը եւ տեսնելով ծնողի աջակցությունը՝ պատրաստ կլինի հաղթահարել իրեն սպասվող բոլոր մարտահրավերները։ Ծնողը պետք է խրախուսի երեխային, որ նա հավատա իր ուժերին։ Հաջողություններ գրանցելու դեպքում հպարտանա նրա ձեռքբերումներով (կետ 2), իսկ անհաջողության դեմքում՝ քաջալերի նրան։ Չէ որ ձախողումները ճանապարհ են հարթում դեպի բաղձալի հաջողությունը։

 

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders