Անմեղսունակ պատճառաբանություններ. ինչո՞ւ է Բելառուսում գազը 8,7 անգամ էժան.«Չորրորդ իշխանություն»
ECONOMICS«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը կոչ է արել Հայաստանի գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները չհամեմատել Ուկրաինայում եւ Բելառուսում գործող սակագների հետ, որովհետեւ այնտեղ պետական սուբսիդավորում կա, ու նաեւ դժգոհել է, որ այդ հարցերով իրեն են դիմում, որովհետեւ եկամուտների տերն ինքը չէ:
«ՉԻ» - Այլ երկրներում պետական սուբսիդավորում կա, թե ոչ՝ դժվար է ասել, բայց սպառողներին դա առանձնապես չի հետաքրքրում: Նրանց հետաքրքրում է, թե անձամբ իրենք որքան են վճարելու: Ու որպեսզի պատկերացնեք, թե ինչքան են վճարում, օրինակ, Բելառուսում՝ ներկայացնենք որոշ թվեր:
Ջեռուցման սեզոնին, օրինակ, շարքային սպառողները հազար խմ գազի համար վճարում են 18,4 հազար դրամ (Հայաստանում՝ 156 հազար, կամ 8,7 անգամ ավելի շատ), հոսանքի համար վճարում են 28-35 դրամ (կախված նրանից, թե ինչքան են ծախսել), հազար լիտր խմելու ջրի համար՝ 34 դրամ (Հայաստանում 170, կամ 5 անգամ ավելի շատ), բենզինի լիտրն այնտեղ արժե 270 դրամ եւ այլն:
Ինչ վերաբերում է այն պատճառաբանությանը, թե «եկամուտների տերը ես չեմ», ապա պատկերացրեք՝ որեւէ հիմնարկից ամեն օր գողություն կատարվի, իսկ պահակը մուննաթ գա, թե «նենց եք վրես գոռում, ոնց որ թե գողացածը մեր տուն են տարել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում