Թուրքիայում ահաբեկչության հեղինակը 18-ամյա մահապարտ աղջիկ է եղել
INTERNATIONAL NEWSՍիրիային սահմանակից թուրքական Սուրուչ քաղաքի մշակույթի կենտրոնում պայթյունի հեղինակը 18-ամյա մահապարt ահաբեկիչ աղջիկ է եղել: Այս մասին հաղորդում է Sputnik-ը:
Պաշտոնապես այս տեղեկատվությունը չի հաստատվել, սակայն երկրի իշխանությունները ենթադրում են, որ հարձակումը կատարել է «Իսլամական պետություն» խմբավորման անդամներից մեկը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի խոսքով, «հանցագործության վայրից հավաքված ապացույցները վկայում են, որ «Իսլամական պետություննն» օգտագործել է «կենդանի ռումբ»:
Վերջին տվյալներով, ահաբեկչությանը զոհ է գնացել 31 մարդ, եւս 100 մարդ տուժել է, հաղորդում է Hurriyet-ը: Ավելի վաղ նշվել էր 27 զոհի մասին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



