Ստամբուլում Անկարայի ահաբեկչությունը դատապարտող ցույցի մասնակիցների դեմ բիրտ ուժ է կիրառվել
INTERNATIONAL NEWSԱնկարայի ահաբեկչությունը դատապարտելու նպատակով Ստամբուլում ցույց իրականացրած ամբոխի դեմ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ է օգտագործել: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Ամբոխը ցույցի ժամանակ բղավել է «Գող, մարդասպան Էրդողան» և կառավարությանը հրաժարական տալու կոչ է արել: Ստամբուլի Աշխատավոր և ժողովրդավարական ուժերը ցանկացել են երթ իրականացնել, սակայն ոստիկանությունն առանց նախազգուշացման անցել է բիրտ ուժի կիրառմանը: Կան ձերբակալվածներ:
Անկարայի վերջին ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի13-ի երեկոյան: Դրա հետևանքով զոհվել է 37 մարդ, ավելի քանհարյուրը վիրավոր են, ընդ որում 15-ի վիճակը ծանր է:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



