4 վտանգավոր իրեր, որոնք քաղցկեղ են առաջացնում․ ազատվեք դրանցից
LIFELife.panorama.am-ը գրում է.
Առաջին հայացքից այս իրերն անվտանգ են թվում, սակայն իրականում դրանք վտանգում են առողջությունը։ Այս 4 իրերը կարող են մեծ վնաս հասցնել մեր առողջությանը և անգամ հանգեցնել քաղցկեղի առաջացման։
1․ Օդը թարմացնող միջոցներ
Օդը թարմացնող բույրերը պարունակում են քաղցկեղածին նյութեր։ Կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ թարմացնող միջոցները կարող են միայն վատթարացնել թոքային հիվանդությունները, ասթման։ Օդը թարմացնող միջոցները կարելի է փոխարինել եթերային յուղերով, որոնք անուշ բույր ունեն և առողջարար են։
2․ Մոմեր
Վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ մոմերի 40 տոկոսը պարունակում է վնասակար նյութեր։ Բուրավետ ու վնասակար մոմերը կարելի է փոխարինել բնական մեղրամոմից պատրաստված մոմերով։
3․ Արվեստի նյութեր
Ամենապարզ մարկերներն անգամ կարող են առաջացնել ալերգիաներ և քաղցկեղ։ Այնպիսի նյութերը, որոնք արտադրվում են Չինաստանում, պարունակում են չափից շատ կապար։ Այնպես որ, եթե ցանկանում եք, որ Ձեր երեխան նկարչություն անի և առողջ լինի, ապա ընտրեք հայտնի բրենդների նկարչական միջոցները։
4․ Շամպուն
Շամպունները ևս սև ցուցակում են, քանի որ պարունակում են քաղցկեղածին նյութեր։ Շամպունների մեծ մասի բաղադրության մեջ առկա են թունավոր քիմիական նյութեր։ Շամպունից հրաժարվելը դժվար կլինի, սակայն պետք է ուշադիր լինել և չգել այնպիսի շամպուններ, որոնք պարունակում են պրոպիլեն գլիկոլ (propylene glycol) և նատրիումի լաուրետսուլֆատ (sodium laureth sulfate):
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



