Անաստասիա Գալուստյանը կմասնակցի գեղասահքի պատանիների աշխարհի առաջնությանը
SPORTԳեղասահորդ Անաստասիա Գալուստյանը Հայաստանը կներկայացնի գեղասահքի պատանիների աշխարհի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Հունգարական Դեբրեցեն քաղաքում մեկնարկում է գեղասահքի պատանիների աշխարհի առաջնությունը: Հայաստանն ունի միայն մեկ ներկայացուցիչ՝ երկրորդ ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից Անաստասիա Գալուստյանը:
Հայ գեղասահորդը մարտի 18-ին կներկայանա կարճ, իսկ մարտի 19-ին՝ ազատ ծրագրով: Գեղասահքի պատանիների աշխարհի առաջնության աղջիկների մրցաշարին մասնակցում են 31 երկրի մարզիկներ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



