Լուկաս Պոդոլսկին Անկարայի ահաբեկչությունից հետո ցանկանում է լքել թուրքական ակումբը
SPORTՖուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի և թուրքական «Գալաթասարայ» ակումբի առաջատար հարձակվող Լուկաս Պոդոլսկին Անկարայի ահաբեկչություրնից հետ հայտնել է թուրքական թիմից հեռանալու ցանկության մասին:Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Թուրքիայի մայրաքաղաքի կենտրոնում իրականացված ահաբեկչությունից հետո Պոդոլսկին զանգահարել է իր մենեջերին և պատմել իրադրությունը: «Ցանկանում եմ հեռանալ այստեղից: Արդեն շատ անհանգիստ եմ»,- ասել է նա:
Հաղորդվում է, որ գերմանացի ֆուտբոլիստն արդեն դիտարկում է ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնությունից հետո այլ ակումբներ տեղափոխվելու առաջարկները: Նրա ծառայություններով հատկապես հետաքրքրված են չինական ակումբները:
Անկարայի վերջին ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի13-ի երեկոյան: Դրա հետևանքով զոհվել է 37 մարդ, ավելի քանհարյուրը վիրավոր են, ընդ որում՝ 15-ի վիճակը ծանր է:
Թուրքիայի մայրաքաղաքում վերջին 5 ամսում սա 3-րդ ահաբեկչկան պայթյունն է: Առաջին ահաբեկչական պայթյունը տեղի էր ունեցել 2015թվականի հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթուղային կայարանի մոտ:
Այն ժամանակ մահացել էին 109 քաղաքացիներ: Երկրորդ պայթյուննիրագործվել էր այս տարվա փետրվարի 17-ին , այն խլել էր 29 քաղաքացու կյանք: