Նիկարագուայում անձրեւները հեղեղել են նախագահի տունը
SOCIETYՆիկարագուայի նախագահ Դանիել Օրթեգիի տունը հայտվել է հորդառատ հեղեղներից ավերված ավելի քան 2 հազար շինությունների ցուցակում։ Այս մասին տեղեկացնում է երկրի կառավարությունը։
Կառավարության ներկայացուցիչ Ռոսարիո Մուրիլիոն հայտնել է, որ նախագահի տնից ջուրը դույլերով էին դուրս թափում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մուրիլիոն հայտնել է, որ հեղեղներից վնասվել է ավելի քան 10 հազար մարդու գույք։ Ավերվել է 9 հիվանդանոց, որոնց հիվանդներին տարհանել են ապահով վայրեր։
La Segunda կայքը նշում է, որ Նիկարագուայում մեկ ժամվա ընթացքում թափվել է տեղումների ամսական նորման։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



