Սիրիացի փախստականներին ընդունող երկրները պետք Է նրանց նկատմամբ մարդկային վերաբերմունք ապահովեն. ՄԱԿ
INTERNATIONAL NEWSՍիրիացի փախստականներին իրենց մոտ ընդունող երկրները պետք Է նրանց նկատմամբ մարդկային վերաբերմունք եւ պաշտպանություն ապահովեն: Այս մասին, Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում հայտարարել Է այս մարմնի կողմից 2011 թվականի օգոստոսին ստեղծված՝ Սիրիայում մարդու իրավունքների խախտումների հետաքննության հանձնաժողովի նախագահ Պաո ւլու Սերժիու Պինեյրուն:
Նիստում ներկայացնելով Սիրիայում իրավունքների եւ ազատությունների բնագավառի վիճակի վերաբերյալ հերթական զեկույցը՝ նա հիշեցրել Է, որ փախստական Է դարձել «ավելի քան 5 միլիոն սիրիացի»: Նրանց մեծ մասը ապաստան Է գտել Սիրիայի հարեւան երկրներում, եւ «գրեթե մեկ միլիոնը»՝ Եվրոպայում:
«Ընդունող երկրների համար անպայման պահանջ Է դառնում կամքի դրսեւորումը եւ միջոցների հայթայթումը փախստականների ճգնաժամի համապատասխան լուծման համար՝ մարդկային վերաբերմունքի եւ պաշտպանության երաշխիքների միջոցով»,- ասել Է Պինեյրուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



