Եվրամիությունը 14 մլն եվրո Է հատկացրել Վրաստանին
INTERNATIONAL NEWSԵվրամիությունը Վրաստանին 14 մլն եվրո Է հատկացրել այն համաձայնագրերի իրագործման համար, որոնք երկրի ինտեգրացում են նախատեսում եվրոպական կառույցներին:
«Տեխնիկական համագործակցության մեխանիզմ» ֆինանսական պայմանագիրը Թբիլիսիում ստորագրել են եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրացման հարցերի պետնախարար Դավիթ Բաքրաձեն եւ Վրաստանում ԵՄ-ի դեսպան Յանոշ Հերմանը:
Փաստաթղթի նպատակը Վրաստանի պետական գերատեսչություններին արտակարգ օգնություն ցուցաբերելն Է ԵՄ-ի հետ երեք պայմանագրերի՝ ասոցացման մասին համաձայնագրի, այցագրային ռեժիմի լիբերալացման գործողությունների ծրագրի եւ հայրենադարձության մասին համաձայնագրի կատարման գործընթացում, հաղորդել Է Sputnik-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



