Սիրիայում կմնան մինչեւ հազար ռուս զինծառայողներ
INTERNATIONAL NEWSՌուս զինվորական խորհրդականները եւ սպառազինության մասնագետները Սիրիայում կշարունակեն սիրիական բանակի կադրերին գործնական ռազմական եւ ռազմատեխնիկական օգնության տրամադրումը: Այդ մասին մարտի 15-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է ռազմադիվանագիտական մի աղբյուր:
«Անտարակույս, խորհրդականների աշխտակազմի մեծ մասը Սիրիայի տարծքում կշարունակի իր աշխատանքը նաեւ զորքերի ռուսական խմբավորման հիմնական մասի դուրսբերումից հետո»,- ասել Է գործակալության զրկուցակիցը: Աղբյուրի խոսքով՝ մինչեւ վերջին ժամանակներս Սիրիայում զինյալների ոչնչացման մարտական խնդիրների շուրջ 70 տոկոսը լուծում Էր ՌԴ-ի Օդատիեզերական ուժերի խմբավորումը:
Նա նաեւ հայտնել Է, որ, բացի զինվորական խորհրդականներից, Սիրիայում կմնան ռուս զինվորականներ շտաբային, ապահովող կառույցներից եւ մի շարք այլ մասնագետներ:
«Ընդամենը երկրում կմնան շուրջ հազար ռուս զինվորականներ»,- հավելել Է աղբյուրը:



