Հետաքրքիր փաստեր Բեքհեմների սիրո պատմության, ամուսնության և երեխաների մասին
LIFEShabat.am-ը գրում է.
- 1999 թվականի հուլիսի 4–ին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը և երգչուհի Վիկտորիա Բեքհեմը կնքեցին իրենց ամուսնական դաշինքը: 300 հյուրերի մասնակցությամբ իռլանդական ամրոցում՝ Դուբլինի ծայրամասում, տեղի ունեցավ աստղային զույգի հարսանիքը. Միությունը շարունակվում է մինչ օրս: Շշուկներ կան, որ սիրահարներն այս հարսանիքի վրա ծախսել են 800 հազար դոլար, սակայն այդ ծախսերը փոխհատուցվեցին (օրինակ HELLO հրատարակչությունը 1,5 միլիոնով գնել է բացառիկ իրավունքը, որպեսզի նկարահանումներ կատարի):
- Ներկայացնում ենք մի քանի հետաքրքրական փաստ նրանց ամուսնության 14-րդ ամյակի առթիվ:
- Բեքհեմներն անհավատալիորեն ռոմանտիկ են: Դևիդը մինչ օրս պահում է այն թղթիկը, որի վրա Վիկտորիան 1997 թվականին գրել է իր հեռախոսահամարը: Հայտնի ֆուտբոլիստի խոսքով՝ ինքը երբ տուն է եկել, գրել է այդ թվերը 6 թղթի վրա, որպեսզի ոչ մի դեպքում այն չկորցնի:
- 20 տարեկանում բժիշկները Վիկտորիային ախտորոշել են ձվարանների կիստա և հայտարարել, որ նա երբեք չի կարող երեխաներ ունենալ: Աստղը նույնիսկ հույսը հրաշքի վրա չի կարողացել դնել, և պատկերացրեք այն զարմանքը, երբ 1999 թվականին իմացել է հղիության մասին: Բժիշկները շփոթված էին, իսկ Բեքհեմները՝ երջանիկ:
- Ե՛վ Վիկտորիան, և՛ Բեքհեմը հագեցնում են իրենց կիրքը դաջվածքների հանդեպ: Իրենց դաջվածքներից բացի, զույգն ունի նաև 3 զույգային դաջվածք: Դրանցից մեկը, որը գրված է եբրայերենով, զարդարում է երգչուհու մեջքը և նշանակում է «Ես պատկանում եմ իմ սիրելիին, իսկ նա՝ ինձ»: Նմանատիպ դաջվածք կա նաև Դևիդի ձախ ձեռքին: Պատկերն արվել է նրանց ամուսնության 7-րդ տարում՝ 2006 թվականին: Վիկտորիայի ձախ ձեռքի դաստակին գրված է ամուսնու անվան սկզբնատառերը: Երգչուհու անունն էլ զարդարում է ամուսնու ձեռքը:
- Վիկտորիա Բեքհեմի հարսանեկան զգեստի կորսետը եղել է 47 սմ. ահա, թե որքան բարակ է եղել նրա իրանը:
- Բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնը դարձել է Բեքհեմների երկու որդու՝ Բրիքլինի և Ռոմեոյի կնքահայրը:
1
Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia
2
“My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.
3
2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards
4
Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange
5
Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Ne...



