Ռուսական ինքնաթիռների հիմնական մասը Սիրիայից ՌԴ կվերադարձվի մինչ շաբաթվա վերջ
INTERNATIONAL NEWSՍիրիայում գտնվող ռուսական ավիացիոն զինուժի հիմնական մասը ՌԴ կտեղափոխվի առաջիկա մի քանի օրերի ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին «Ինտերֆաքս»-ին տեղեկացրել է պաշտպանության նախարարությունում իր աղբյուրը:
«Մինչ այս շաբաթվա վերջ ռազմական ավտոմեքենաների հիմնական մասը կվերադարձվի Ռուսաստան: Բացի այսօր Վորոնեժ ժամանող Су-34 կործանիչներից, առաջիկա 2-3 օրերին Ռուսաստանում կտեղակայվեն նաև Су-25 և Су-24 ռմբակոծիչները»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է մարտի 15-ից սկսել Սիրիայից ռուսական ռազմական խմբավորման հիմնական մասի դուրս բերեման գործընթացը:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



