Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


«Գործարանային» կայարանը պետք է վերակոչել Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի անվամբ. «Բարեւ Երեւան»

SOCIETY

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ իրենք «Մովսես Գորգիսյան» հասարակական կազմակերպության հետ համատեղ հանդես են գալիս մի նախաձեռնությամբ, որով մեր ազգային արժանապատվության հերոսամարտի հաղթական 100-ամյակին ընդառաջ կոչ են անում Երևանի Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանը վերանվանել «Մովսես Գորգիսյան»:

Միաժամանակ, դիմումի մեջ հորդորվել է բոլորին միանալ այդ պահանջին: Մասնավորապես, դիմում-պահանջի մեջ գրված է. «Երկու տարուց նշելու ենք մեր ժողովրդի արժանապատվության՝ Սարդարապատի հերոսամարտի հաղթանակի ու Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյակը, որոնց պետք է նախապատրաստվել արժանապատվորեն եւ ազգովի:

Յուրաքանչյուր հայի համար թանկ ու միակ մեր պետության անկախությունը բարձրագույն արժեք է, որին իրենց կյանքն են նվիրաբերել բազմաթիվ հայորդիներ եւ համոզված եմ՝ անհրաժեշտության դեպքում էլի են զոհաբերելու: Այսօր էլ լինում են պահեր, երբ վտանգված ենք զգում մեր պետության անկախությունը, այն ամրապնդելու համար լուրջ քայլեր ու դրան միտված ազնիվ գաղափարախոսության պահանջ կա, որի մեջ, մեր կարծիքով, ներառվում են նաև այն միջոցառումները, որոնք կոչված են լինելու նշել առաջին Հանրապետության և Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակը:

Անհրաժեշտ է հավուր պատշաճի մեծարել, խոսել ու պատմել բոլոր այն հայորդիների մասին, ովքեր իրենց կյանքն են զոհել Հայաստանի Հանրապետության անկախության համար: Հայաստանի երրորդ Հանրապետության կայացման համար իր կյանքն է զոհաբերել մեր ժամանակակիցը՝ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանը, ում արտասանած «կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու» նախադասությունը 25 տարուց ավել մեր շուրթերին է, որով դաստիարակվում է նոր՝ անկախության սերունդը: Այդ նա էր, որ խորհրդային ավտորիտար ռեժիմի պայմաններում հայոց եռագույնը առաջինը ծածանեց Ազատության հրապարակում ու պայքարեց պետականության վերականգնման եւ իր կյանքը զոհեց՝ հանուն անկախ Հայաստանի երրորդ Հանրապետության:

«Մովսես Գորգիսյան» հասարակական կազմակերպությունը մի քանի անգամ դիմել է տարբեր պետական մարմինների՝ առաջարկելով Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանը վերանվանել Մովսես Գորգիսյանի անունով, որով Սասունցի Դավթի, Բաղրամյանի, Անդրանիկի, Նժդեհի անունների կողքին կհավերժացվեր Ազգային հերոսի արժանի անունը:

Դժվար է ասել, թե ինչ պատճառով այն չի իրականացվել, սակայն, կարծում ենք, հասունացել է պահը, երբ մեր հասարակությունն իր համաձայնության ձայնը կբարձրացնի ու Սարդարապատի հերոսամարտի եւ առաջին Հանրապետության 100-ամյակին ընդառաջ, այն կդարձնի հանրային պահանջ եւ Մետրոպոլիտենի գնացքում ամեն անգամ հնչող հաջորդ կանգառը՝ «Մովսես Գորգիսյան կայարան» նախադասությունը մեր քաղաքացիների սրտերում վառ կպահի Ազգային հերոսի՝ անկախության առաջամարտիկի հաղթական կերպարը»:

Քրիստինա Տեր-Մաթեւոսյան

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank