Պատրաստոմ ենք Զատիկի հաց
LIFEԲաղադրամասեր՝
600 գրամ ալյուր
100 գրամ շաքարավազ
40 գրամ փխրեցուցիչ
250 մլ կաթ
125 գրամ սերուցքային կարագ
100 գրամ ցիտրուսային մրգերի չիր
1 կիտրոնի կեղև
5 հատ խաշած ձու
1 ձվի դեղնուց
1 ճաշի դգալ քունջութ
բուսայուղ:
Պատրաստման եղանակ՝ Փխրեցուցիչը տաք ջրով ու շաքարավազով բացել։ Ավելացնել 3 ճաշի գդալ ալյուր։ Փակել կտորով ու դնել տաք տեղ 15 րոպե, որ բարձրանա։ Կիտրոնի կեղևը քերել, միախառնել ցիտրուսային չորամրգերի հետ։ Կարագը հալեցնել և միախառնել շաքարին։ Այդ ամենն ավելացնել խմորին, ավելացնել նաև գոլ կաթը։ Ավելացնել մնացած ալյուրը ու լավ խառնել։ Կրկին փակել կտորով ու դնել տաք տեղ 1 ժամ։ Խմորը բաժանել 4 մասի։ 3 մասերը երշիկի նման փաթաթել 70 սմ հաստությամբ։ Հյուսք անել։ 4-րդ մասը դնել կենտրոնում։ Խմորի վրա ձու քսել, եփված ձվերը շարել կենտրոնում։ Քունջութի հատիկներով պատել։ Դնել ջեռոց 180 աստիճանով 40 րոպե։ Ջեռոցից հանելուց հետո հավկիթները փոխարինեք ներկված թարմ ձվերով։
1
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
2
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program
3
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
4
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026
5
“You Are Eligible for a Refund of a Loan Overpayment”: IDBank Warns of a New Scam



