Թրամփը ներգաղթյալներին համեմատել Է թունավոր օձերի հետ
SOCIETYՀանրապետական կուսակցությունից նախագահական ընտրարշավի ֆավորիտ Դոնալդ Թրամփը ներգաղթյալներին համեմատել Է թունավոր օձերի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Telegraph թերթը:
Թրամփն իր կողմնակիցների առջեւ ելույթ Է ունեցել Օհայոյի նահանգի Քլիվլենդ քաղաքի օդանավակայանում, նահանգ, որտեղ մարտի 15-ին, ի թիվս չորս այլ նահանգների (Ֆլորիդա, Իլինոյս, Միսուրի, Հյուսիսային Կարոլինա), տեղի Է ունենալու Թրամփի համար կարեւոր քվեարկություն՝ փրայմերիզներում:
Թրամփը բուռն ծափահարությունների Է արժանացել՝ խոստանալով Մեքսիկայի հետ սահմանում այնպիսի պարիսպ կառուցել, որն ավելի բարձր կլինի ինքնաթիռների այն անգարից, որտեղ ընթանում Էր հանդիպումն ընտրողների հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



