Ինչով են զբաղվում երիտասարդ իրանցիները իրենց տների դռների հետևում ու ակումբներում (լուսանկարներ)
LIFEԼուսանկարիչ Հոսեյն Ֆաթեմին կցուցադրի ձեզ այն, ինչ թաքնված է շատերի հայացքից: Past.am-ը ներկայացնում է, թե ինչով են զբաղվում երիտասարդ իրանցիները իրենց տների դռների հետևում ու ակումբներում:
Ավելի քան 20 տարի Իրանից նորություններն ու լուսանկարները բավական միանման էին՝ փարաջայով կանայք, հրապարակային մահապատիժ, դրոշների այրում ու լուրեր միջուկային զենքի մասին: Սակայն Իրանում իրականությունը ավելի քան բարդ է ու բազմազան:
1980թ. ծնված Հոսեյն Ֆաթեմին աշխատել է Լիբանանում, Թուրքիայում, Իրանում, Իրաքում, Վրաստանում, Ռուսաստանում, նրա աշխատանքները հրապարակվել են ազգային ու միջազգային պարբերականներում՝ The Times, Newsweek, Paris Match, The New York Times , The Guardian ու The Washington Post:

1. Կինը Չեխել Մանբար արարողության ժամանակ, որը անցկացվում է Աշուրայից առաջ՝ Խորեմաբադում: Ավանդույթի համաձայն՝ իրանցի կանայք ոտաբոբիկ են քայլում, վառում են 40 մոմ քաղաքի տարբեր վայրերում: Արարողությունը սկսվում է վաղ առավոտյան ու տևում է ամբողջ օրը:

2. Մերկ կինն իր տանը: Նա ստիպված է մարմնավաճառ աշխատել իր երեխաներին կերակրելու համար:

3. Կանայք՝ գեղեցկության սրահում, որտեղ տղամարդկանց մուտքն արգելվում է:

4. Գինովցած աղջիկները վայելում են երեկույթը: Թեև ազգական չհանդիսացող տղամարդկանց ու կանանց արգելվում է միասին մի վայրում գտնվել, հաճախ այդ օրենքը տներում խախտվում է:

5. Ռոք-խումբը՝ փակ համերգին:

6. Մարզասրահ, որտեղ մուտք կարող են գործել միայն աղջիկները:

7. Աղջիկները բիլիարդ են խաղում:

8. Աղջիկները նարգիլե են ծխում, ինչը արգելված է անել հասարակական վայրերում:

9. Ռոք երաժշտությունն արգելված է, այնպես որ այդ երիտասարդները ռիսկի են դիմում՝ թաքուն նվագելով:

10. Աղջիկները ծխում են պատշգամբում: Տանը նրանք կարող են ազատորեն կրել շապիկներ ու չծածկել գլուխը:

11. Երիտասարդը կիթառ է նվագում Շիրազ քաղաքի այգում:

12. Վաճառողուհին ու գնորդը նայում են ներքնազգեստի կատալոգը, իսկ մյուս հաճախորդը կրծկալն է փորձում:

13. Էյլյան նկարիչ է, խմում ու ծխում է իր տանը:



