Պոգբա. Հիանում էի Ռոնալդոյի և Զիդանի խաղով
SPORTՖրանսիայի հավաքականի և «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, ով այսօր տոնում է ծննդյան 23-ամյակը, ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է, թե ովքեր են իր ֆուտբոլային կուռքերը:
-Ինձ համար օրինակ է եղել Ռոնալդոն: Նա ինձ ստիպել է սիրահարվել ֆուտբոլին: Ես հիացած էի Ռոնալդոյով: Նրա տեխնիկան, արագությունը, գոլեր խփելու ունակությունը հիացնում էին ինձ:
Եվ, իհարկե, ինձ դուր էր գալիս Զինեդին Զիդանը: Նա ֆրանսիական ֆուտբոլի խորհրդանիշն է: Զիդանը անջնջելի տպավորություն է թողել: Երիտասարդները հարգում են նրան և հիանում: Բոլորս ցանկանում ենք կրկնել այն ամենը, ինչին Զիդանը հասել է կարիերայի ընթացքում,-ասել է Պոգբան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



