Ամենաընկերասեր երկրները
LIFEՑանկացած ճանապարհորդության նախապատրաստվելիս կան մի շարք հարցեր, որոնց պատասխանելիս միայն կարողանում ես վերջնական կողմնորոշվել ընտրության հարցում և հանգիստ սրտով մեկնել բաղձալի հանգստավայր:
Միջազգային փորձագետները, ի թիվս բազմաթիվ հարցերի, խորհուրդ են տալիս նաև հաշվի առնել, թե արդյոք Ձեր մեկնման վայրը բարենպաստ է հանգստի համար և թե որքանով է հյուրընկալ այդ երկիրը:
Ժամանակ առ ժամանակ տարբեր միջազգային հարթակներ կամ համակարգեր անդրադառնում են ամենաընկերասեր և հյուրընկալ երկրների ցանկին:
Ընկերասիրությամբ և հյուրընկալությամբ աչքի չի ընկնում Բոլիվիան:
Այս պահին ավելի մանրամասն անդրադարձ մի շարք այլ աղբյուրների շնորհիվ ձևավորված ընկերասեր երկրների վարկանիշային աղյուսակին, որը հիմնականում կազմվել է զբոսաշրջիկների կողմից ստացված արձագանքների շնորհիվ.
Կոլումբիա
Չնայած և Կոլումբիան չես համարի ամենապոպուլյար ուղղություններից մեկը զբոսաշրջիկների համար, միևնույն է` այն առանձնանում է իր ընկերասեր և բարեհամբույր ազգաբնակչության շնորհիվ: Զբոսաշրջիկների կարծիքով` այստեղ բոլորն են ընկերասեր, թե՛ աշակերտները, թե՛ տաքսիների վարորդները:
Ֆիջի
Ֆիջիում ժպիտն անպակաս է տեղացիների դեմքից, լինի դա Ֆիջիի կղզիներից մեկում, թե մայրաքաղաքում: Տարին շուրջ տեղացիները ջերմորեն դիմավորում են զբոսաշրջիկներին և վարակում իրենց ջերմությամբ:
Վիետնամ
Նորություն չէ, որ ասիական երկրներն աչքի են ընկնում առանձնակի ջերմությամբ և հյուրընկալությամբ: Վիետնամում տեղացիների շռայլությունը և բարեհամբույր վերաբերմունքը մշտապես արժանանում են զբոսաշրջիկների բարձր գնահատականի: Խոսելով Վիետնամի մասին` զբոսաշրջիկներն առանձնացրել են նաև տեղացիների վարակիչ ծիծաղը:
Կանադա
Այն, որ Կանադան ամենաընկերասեր երկրներից մեկն է, նորություն չէ: Կանադացիները շատ մարդամոտ են, հումորասեր և սոցիալապես ակտիվ, ինչի շնորհիվ էլ գովեստի բարձր խոսքերի են արժանանում տարբեր երկրների զբոսաշրջիկների կողմից:
Նոր Զելանդիա
Համարվելով ապրուստի համար ամենաանվտանգ և ապահով երկրներից մեկը` Նոր Զելանդիան, չնայած իր հեռավոր աշխարհագրական դիրքի, շատ հյուրասեր է և ընկերասեր:
Չիլի
Հարավային Ամերիկայի ամենաակտիվ և «կենդանի» երկրներից մեկը ջերմորեն ողջունում է երկրի ցանկացած այցելուին և աչքի ընկնում ցանկացած հարցում օգնելու իր պատրաստակամությամբ:
Ինդոնեզիա
Ինդոնեզական կղզիները ևս արժանացել են զբոսաշրջիկների կողից բարձր գնահատականի` տեղացիների հյուրընկալության և ջերմության շնորհիվ: Եվս մեկ պատճառ գեղեցիկ Բալի մեկնելու համար:
Ամենահյուրընկալ երկրների հետ մեկտեղ Համաշխարհային տնտեսական ֆորումն առանձնացրել է նաև ոչ այդքան ընկերասեր երկրների ցանկը, որտեղ տեղ են գտել Պակիստանը, Լատվիան,Ռուսաստանը, Քուվեյթը, Մոնղոլիան, Իրանը և Սլովակիան:




















