Սիրիական ընդդիմությունը դե Միստուրային փաստաթուղթ Է ներկայացրել է քաղաքական անցման սկզբունքների վերաբերյալ
INTERNATIONAL NEWSՍիրիական ընդդիմադիր Բանակցությունների բարձրագույն կոմիտեն (ԲԲԿ), որն ստեղծվել է Էր Ռիադում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրային փաստաթուղթ է ներկայացրել երկրում քաղաքական անցման սկզբունքների վերաբերյալ: Այդ մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կոմիտեի ներկայացուցիչ Բասմա Կոդմանիին:
«Մենք դե Միստուրային փաստաթուղթ ենք փոխանցել այն սկզբունքների վերաբերյալ, որոնք պետք է դառնան Սիրիայում քաղաքական անցման հիմքը»,- նշել է նա՝ ամփոփելով դե Միստուրայի հետ ԲԲԿ-ի պատվիրակության հանդիպման արդյունքները:
Կոդմանիի խոսքով՝ փաստաթուղթը կարող է ելակետ դառնալ ավելի հանգամանալի քննարկումների համար: ԲԲԿ-ի կողմից ներկայացված ընդդիմության պատվիրակության հետ դե Միստուրայի՝ մարտի 15-ի երեկոյան կայացած առաջին հանդիպմանը քննարկվել են Սիրիայի սահմանադրության մշակման եւ անցումային քաղաքական գործընթացի սկզբունքները, բանտարկյալների եւ հումանիտար օգնության թեման:
Հատւկ բանագնացի խոսքով՝ բանակցությունների մասնակիցները կարծիքներ են փոխանակել հակամարտության քաղաքական կարգավորման ուղիների շուրջ: «Մենք փոխանակեցինք մի քանի փաստաթղթեր, ինչպես նաեւ առաջարկություններ արեցինք այն բանի վերաբերյալ, թե ինչպես հաջորդ հանդիպմանը խորացնենք անցումային գործընթացների քննարկումը»,- դե Միստուրայի խոսքը մեջբերել է «Ինտերֆաքս»-ը:
Մինչ այդ Դամասկոսի բանակցային խմբի ղեկավար Բաշար ալ Ջաֆարին նույնպես հավաստել է, որ իշխանությունների ներկայացուցիչները առաջարկություններ են ներկայացրել Սիրիայում քաղաքական կարգավորման վերաբերյալ:



