Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


Խոպան գնալու ցանկություն չունեի, ակամա սկսեցի մտածել, թե ի՞նչ կլինի, եթե ես էլ ամուսնանամ և երեխաներ ունենամ, լինեմ պապա. Հայկ Պետրոսյան

LIFE

Life.pnaorama.am-ը գրում է.

Մարտի 21-ին, 28-ին եւ 29-ին Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում կկայանա դերասան Վարդան Պետրոսյանի որդու՝ Հայկ Պետրոսյանի «Եթե ես լինեի պապա» մենաներկայացումը:

Life.pnaorama.am-ին Հայկ Պետրոսյանը պատմել է, որ այս ներկայացման գաղափարը ծնվել է դեռ իր ծառայության տարիներին.

«Այս հումորային, երաժշտական ներկայացման գաղափարը ծնվել է դեռ տարիներ առաջ, երբ ծառայում էի Հայոց բանակում. Բանակի տարիներին ծառայակից ընկերներս մտածում էին ծառայությունից հետո վերադառնալ եւ կամ գնալ արտագնա աշխատանքի, կամ ամուսնանալ եւ երեխաներ ունենալ: Ես էլ, քանի որ խոպան գնալու ցանկություն չունեի, ակամա սկսեցի մտածել, թե ի՞նչ կլինի, եթե ես էլ ամուսնանամ եւ երեխաներ ունենամ, ի՞նչ կլինի, եթե ես լինեմ պապա, արդյունքում ծագեց այս ներկայացման վերնագիրն ու գաղափարը: Սա ընտանեկան դիտման մենաներկայացում է, այն արծարծում է կին-տղամարադ հարաբերությունները, ընտանիք կազմելու եւ երեխաներ ունենալու թեման, այս ներկայացման մեջ գիտակցական կերպով չկա քաղաքական հումոր, որպեսզի այն լինի ընտանեկան ներկայացում եւ հետո այսօր կարծես թե ով արթնանում է, դառնում է քաղաքական երգիծաբան ու ըստ իս այդ թեման արդեն մարդկանց ձանձրացնում է»,- նշեց նա:

«Վերնագիրը կարծես թե կիսատ նախադասություն լինի, որի պատասխանը ես տալիս եմ ներկայացման վերջում, այդտեղ ես արտահայտում եմ այն ամենն, ինչ մտածում եմ, «Եթե ես լիենի պապա» մտքի  շուրջ»,- նկատեց դերասանն ու ավելացրեց.

«Ի դեպ՝ բեմում ինձ հետ լիենլու են չորս երաժշիտներ՝ դաշնակահար, կիթառահար, բաս կիթառ եւ հարվածային գործիքներ: Ներկայացումը տեւելու է 1.5 ժամ, թեպետ նախնական տարբերակով նախատեսված էր, որ երկու ժամ պետք է լինի, սակայն ավելի դինամիկ դարձնելու համար որոշեցի կրճատել տեւողությունը: Ներկայացումը երկու մասից է բաղկացած, մի հատվածում վերլուծում եմ այսօրվա երիտասարդ տղաներին ու աղջիկներին, թե ինչպիսի՞ն են այսօրվա զույգերը, ինչպե՞ս են հարաբերություններ ձեւավորվում եւ ինչպե՞ս է ընտանիք կազմվում, իսկ ներկայացման միջնամասում երեւակայական ծննդաբերություն է տեղի ունենում ու ծնվում է երեւակայական երեխա, որից հետո էլ իր շուրջ է զարգանում ողջ ներկայացումը: Ի դեպ՝ որոշեցի անպայման զուգահեռներ տանել մեր մանկության եւ այսօրվա երեխաների մանկության միջեւ, քանի որ իսկապես շատ բան է փոխվել»:

Մեր այն նկատառմանը, թե արդյոք Հայկ Պետրոսյանը արդեն մտածում է պապա դառնալու մասին, ժպիտով պատասխանեց.

«Հենց այս պահին չեմ մտածում այդ թեմայի շուրջ, բայց ընտանիք կազմելու մասին, անկեղծ երբեմն մտածում եմ, հենց այդ մտորումներն էլ ծնեցին այս ներկայացումը»:

Շատ տղամարդկանց նման Հայկ Պետրոսյանը կյանքի նոր կարգավիճակից չի վախենում.

«Ամուսնությունը թե կնոջ, թե տղամարդաու համար պատասխանատու քայլ է, ընդ որում պատասխանատություն երկու կողմով՝ մարդու ներքին հասունությամբ, եւ  սոցիալական կողմով, չէ որ կարեւոր է հոգեպես պատրաստ լինել այնքան, որ բացի քեզնից եւս մեկի կամ մի քանիսի համար պատասխանատվություն կրես, նույն կերպ եւ կարեւոր է սոցիալապես էլ ապահով լինել այնքան, որ կարողանաս կին եւ երեխա պահել: Ներկայացման մեջ այս թեման չի արծարծվում, փորձել եմ ավելի հումորով անդրադառնալ ամուսնության եւ պապա դառնալու թեմային»,- նշեց նա:

Հետաքրրքվելով, թե Հայկ Պետրոսյանը նոր մենաներկայացման սցենարի վերաբերյալ լսե՞լ է հոր՝ Վարդան Պետրոսյանի կարծիքը, նկատեց.

«Նախ պետք է ասեմ, որ նման ներկայացումներում կոնկրետ ինձ համար հասարակությունն ինքը դառնում է սցենարի հեղինակ, քանի որ ես կարող եմ անդրադառնալ երեւույթների կամ թեմաների, որոնք լսել եմ այս կամ այն իրավիճակում: Ինչ վերաբերվում է հայրիկիս կարծիքին, պետք է նկատեմ, որ ոչ միայն այս ներկայացման վերաբերյալ, այլեւ յուրաքանչյուր հարցում հայրս կողքիս է եղել: Նա ինձ մի քանի խորհուրդներ է տվել թե սցենարի, թե բեմական կեցվածքի հետ կապված, ինչի կարիքը շատ ունեմ, քանի որ մասնագիտությամբ դիվանագետ եմ. ես շատ ուրախ եմ, որ հորիցս շատ բան ունեմ սովորելու, քանի որ նա ահռելի բեմական փորձ ունի, նա իսկապես շատ մեծ արտիստ է»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders