ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ողջունել Է Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերումը
INTERNATIONAL NEWSՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Associated Press գործակալությանը հայտարարել Է, որ ողջունում Է Սիրիայից ՌԴ օդատիեզերական ուժերի հիմնական մասի դուրսբերումը:
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը ողջունել Է Սիրիայից իր ուժերի մեծ մասը դուրս բերելու Ռուսաստանի որոշումը»,-ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:
Դաշինքի ղեկավարը հավելել Է, որ «պատրաստ Է ողջունել ցանկացած գործողություն, որը Սիրիայում կնվազեցնի լարվածությունը ռազմական ոլորտում»:
Դրա հետ մեկտեղ Ստոլտենբերգը, որն այցով գտնվում Է Աֆղանստանում, նախազգուշացրել Է, որ առայժմ վաղ Է խոսել այն մասին, թե ինչպիսին կլինեն Ռուսաստանի այդ քայլի հետեւանքները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



