Իրաքի կառավարությունը հայտարարել Է ամբողջ կազմով պաշտոնաթող լինելու պատրաստակամության մասին
INTERNATIONAL NEWSԻրաքի կառավարությունը հայտարարել Է ամբողջ կազմով պաշտոնաթող լինելու պատրաստակամության մասին: Այդ մասին ասված Է Իրաքի նախարարների կաբինետի հատուկ հայտարարության մեջ, որը տարածել Է «Աս-Սումարիա» հեռուստաալիքը:
«Իրաքի կառավարությունն ամբողջ կազմով, գիտակցելով իր վրա դրված ողջ պատասխանատվությունը, հայտարարում Է անհրաժեշտության դեպքում իրենց պաշտոնները թողնելու բոլոր նախարարների պատրաստակաության մասին»,-նշվում Է կաբինետի հայտարարության մեջ: Դրանում ասված Է, որ այդ որոշումը կարող Է ընդունվել «հանուն երկրի բարձրագույն շահերի» եւ հաջակցություն այն արմատական բարեփոխումների, որոնք Իրաքում ձգտում Է իրականացնել վարչապետ Հեյդար ալ Աբադին:
Մարտի 15-ին ալ Աբադին դիմել Է երկրում գլոբալ բարեփոխումների անցկացման հատուկ պետական հանձնաժողովին՝ խնդրելով որոշել նախարարական պաշտոնների թեկնածուներին եւ ձեւավորել «թիմ, որը կկարողանա արմատական փոփոխություններ իրականացնել տնտեսության մեջ եւ սոցիալական ոլորտում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



