Ավելի քան 20 մարդ Է զոհվել Նիգերիայի մզկիթներից մեկում իրականացված պայթյունների հետեւանքով
INTERNATIONAL NEWSԱռնվազն 22 մարդ Է զոհվել, եւս 17-ը վերքեր են ստացել մարտի 16-ին Նիգերիայի Բոռնո հյուսիսարեւելյան նահանգի վարչական կենտրոնի՝ Մայդուղուրի քաղաքի ծայրամասում գտնվող մզկիթում երկու մահապարտ-ահաբեկչուհիների կողմից իրականացված պայթյունների հետեւանքով: Այդ մասին, հայտնել Է «Ասոշիեյթադպրես» գործակալությունը:
Առայժմ ոչ ոք չի ստանձնել ահաբեկչական գործողության պատասխանատվությունը:
Մայդուղուրիում ավելի քան վեց տարի առաջ իր քայքայիչ գործունեությունն Է սկսել «Բոկո հարամ» ծայրահեղական խմբավորոմը, որի զինյալները ներկայում հարձակումներ են կատարում ոչ միայն Նիգերիայում, այլեւ հարեւան Նիգերում, Կամերունում եւ Չադում:
«Բոկո հարամ»-ը ձգտում Է ստեղծել իսլամական խալիֆայություն եւ շարիաթի նորմերը հաստատել Նիգերիայի ամբողջ տարածքում: Այն դեմ Է արեւմտյան կրթությանը, ժողովրդավարությանն ու իշխանությունների բաժանման սկզբունքին, ինչպես նաեւ արեւմտյան հագուստ կրելուն եւ օտար մշակույթի բոլոր մյուս դրսեւորումներին: 2015 թվականի մարտին խմբավորումը հավատարմության երդում Է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



