Դարյա Կասատկինան և Սերենա Ուիլյամսը դուրս են եկել Ինդիան-Ուելս մրցաշարի քառորդ եզրափակիչ
SPORTՌուս թենիսիստուհի Դարյա Կասատկինան և ամերիկուհի Սերենա Ուիլիամսը հաջողությամբ հաղթահարել են Ինդիան-Ուելսի մրցաշարի չորրորդ տուրի արգելքը և անցել քառորդ եզրափակիչ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում անելով sport.ruկայքին:
Ինդիան-Ուելս մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 6,1 մլն դոլար: Մարտի 15 -ին ռուս թենիսիստուհին երկու սեթում 6:2, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 12-րդ ռակետ Թիմյու Բաշինսկուն: Խաղը տևեց 1 ժամ 19 րոպե:
Սերենա Ուիլիամսը, լինելով առաջին ռակետ և Ինդիան-Ուելս մրցաշարի կրկնակի հաղթող, 6:2,6:2 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի թենիսիտուհի Եկատերինա Բոնդարենկոյին: Հանդիպումը տևեց 1 ժամ 12 րոպե:
Քառորդ եզրափակիչում Կասատկինան կհանդիպի չեխ թենիսիստուհի Կարոլինա Պլիշկովայի հետ, իսկ Սերենա ՈՒիլիամսը՝ ռումինուհի Սիմոնա Հալեպի հետ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



