Առատաշենում 49-ամյա տղամարդը կայծակնահարվել է հարազատների աչքի առջեւ
SOCIETYԱրմավիրի մարզի Առատաշեն գյուղում 49-ամյա Ավետիս Կիրակոսյանը կայծակնահարվել եւ մահացել է հենց հարազատների աչքի առաջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առատաշենի գյուղապետ Վահրամ Հարությունյանը:
«Դաշտում աշխատելիս են եղել ընտանիքով՝ քույրը, փեսան, քրոջ որդին, տեղում մահացել է: Փեսան կողքն է եղել, ասում է՝ մեջքս տաքացավ, հողը շարժվեց, ինձ թվաց՝ երկրաշարժ է եղել, ուղղվեցի, շուռ եկա, տեսնեմ՝ Ավետն ընկել է, ձախ մասը ամբողջությամբ կապտել է»,-ասաց նա:
Ավետիս Կիրակոսյանը ամուսնացած էր, ունի դուստր, ապրում էր կնոջ եւ ծնողների հետ, զբաղվում են գյուղատնտեսությամբ:
Գյուղապետն ասաց, որ սա արդեն երկրորդ դեպքն է իրենց գյուղում, մեկ շաբաթ առաջ էլ նորից կայծակն էր խփել, տան տանիքներ, ջահեր, մոտ 20 համակարգիչ եւ հեռուստացույց շարքից դուրս են եկել:
1
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
2
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
3
EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia
4
From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped Up
5
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds



