Դամասկոսի պատվիրակության ղեկավարը բացառել Է ընդդիմության հետ ուղղակի բանակցությունների հնարավորությունը
INTERNATIONAL NEWSԺնեւի միջսիրիական խաղաղ բանակցություններում Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար, ՄԱԿ-ին առընթեր Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին բացառել Է ի դեմս Բանակցությունների բարձրագույն կոմիտեի սիրիական ընդդիմության պատվիրակության հետ ուղղակի բանակցությունների հնարավորությունը:
«Մենք Էրռիադյան պատվիրակությունը գնահատում ենք որպես ահաբեկիչների, նրանք պատկանում են ահաբեկչական այն խմբակցությանը, որն սպանում Էր խաղաղ քաղաքացիներին, ուստի մենք ուղղակի բանակցություններ չենք սկսի ահաբեկիչների այդ ներկայացուցիչների հետ»,-ասել Է նա:
Սիրիայում ահաբեկչության դեմ մղվող պայքարի հարցում Մոսկվայի եւ Դամասկոսի գործողությունների կոորդինացումը կշարունակվի, հավելել Է Բաշար Ջաֆարին: Նա նշել Է, որ Սիրիայից իր զորքերի մի մասը դուրս բերելու Ռուսաստանի որոշումը «ինչպես Մոսկվայի, այնպես Էլ Դամասկոսի կողմից ընդունված համատեղ քաղաքական որոշում Էր»:
Դամասկոսի պատվիրակության ղեկավարը նաեւ հայտարարել Է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի հետ հանդիպումները կշարունակվեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



