Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


Այսօր՝ Ազգային Ժողովում

BLOG

* Այսօր՝ մարտի 16-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը` առաջին ընթերցմամբ ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, երկրորդ ընթերցմամբ՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը եւ վավերացնելով 2015 թվականի սեպտեմբերի 8-ին Գրոդնոյում ստորագրված «Բնական մորթուց հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ եւ այլ արտադրատեսակներե ապրանքային դիրքով հսկիչ (նույնացման) նշաններով ապրանքների դրոշմավորում ներդնելու փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրականացնելու մասին» համաձայնագիրը:

* ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հարավկովկասյան տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Յուլիա Բլեզիուսի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ նույն հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի գրասենյակի ղեկավար Նաիրա Գեւորգյանը:
Զրուցակիցները կարեւորել են հանձնաժողովի եւ հիմնադրամի միջեւ նախկինում ունեցած համագործակցությունը:
Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հարավկովկասյան տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Յուլիա Բլեզիուսը ներկայացրել է երկկողմ համագործակցությանն ուղղված մի շարք ծրագրեր, որոնք հանձնաժողովի նախագահն ընդունելի է համարել:

* ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 46-րդ նիստը: Նիստին մասնակցել են Ռուսաստանից, Վրաստանից, Բուլղարիայից, Թուրքիայից, Հունաստանից, Ռումինիայից, Ուկրաինայից Հայաստան ժամանած պատվիրակությունների ներկայացուցիչները: Նիստի սկզբում հաստատվել է օրակարգը, ապա նախորդ տարի Վառնայում տեղի ունեցած 45-րդ նիստի արձանագրությունը:
Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, ով, ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում, կարեւորել է տարածաշրջանային համագործակցության զարգացումը եւ փոխվստահության մթնոլորտի ստեղծումը:

* «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ԱԺ-ում հյուրընկալվել էին Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան համար 114 ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Դպրոցականները նախ հետեւել են նիստի աշխատանքին, որին էլ հաջորդել է բաց դասը: Դասը վարել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Ողջունելով աշակերտներին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է նման հանդիպումներն ու ընդգծել, որ դրանք հնարավորություն են տալիս առավել հստակ ծանոթանալու երիտասարդ սերնդի մտածողությանը եւ նրանց հուզող խնդիրներին: Զրույցի սկզբում Հերմինե Նաղդալյանը դպրոցականներին ներկայացրել է ԱԺ կառուցվածքը, խոսել օրենսդրական գործունեության մասին:

* ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մարտի 16-ին հանդիպել է ՍԾՏՀ ԽՎ-ի տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 46-րդ նիստի շրջանակում Հայաստան այցելած ՍԾՏՀ ԽՎ-ի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիեւի հետ:
Ողջունելով հյուրին՝ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ ՍԾՏՀ ԽՎ-ը, որի գործունեության ձեւաչափը միտված է տնտեսական համագործակցության ամրապնդմանը, լավագույն հիմքն է ժողովուրդների միջեւ առկա վիճելի խնդիրների քննարկման եւ լուծման համար: Տիկին Նաղդալյանը կարեւորել է ՍԾՏՀ ԽՎ շրջանակում համատեղ ծրագրերի իրականացումը, ինչն իր հերթին կարող է դրական ազդեցություն ունենալ կառույցին անդամակցող երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության առավել խորացմանը:
ԱԺ փոխնախագահն իր խոսքում ընդգծել է, որ տարածաշրջանի ենթակառուցվածքների զարգացման համար ներդրումները խթանելու եւ ընդլայնելու անհրաժեշտություն կա, հատկապես էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում:

Նարեկ Միրզոյան / Ֆեյսբուք

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank