Մեր նպատակն է ընտրական օրենսգրքի շուրջ կոնսոլիդացիա ապահովել. Հովիկ Աբրահամյան
POLITICSՀայաստանի իշխանությունների նպատակն է նոր ընտրական օրենսգրքի շուրջ կոնսոլիդացիա ապահովել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Ընտրական օրենսգրքի վրա կառավարության երկու անդամներ՝ Դավիթ Հարությունյանը և Արփինե Հովհաննիսյանն ակտիվ աշխատում են, և մեր նպատակն է, որպեսզի օրենսգրքի շուրջ կարողանանք ապահովել կոնսոլիդացիա: Եվ մեր ցանկությունն է, որ այդ օրենսգիրքը լինի որքան հնարավոր է թափանցիկ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:
Դիտարկմանը, թե ընտրական օրենսգրքի ներկայացված նախագծով խոչընդոտվում են ընդդիմադիրների և լրագրողների իրավունքները, վարչապետը պատասխանեց. «Մենք որևէ մեկի իրավունքները խոչընդոտելու նպատակ չունենք»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



