Լուսանկարելը ուտելիքն ավելի համեղ է դարձնում
LIFELife.panorama.am-ը գրում է.
Լուսանկարած կերակուրն ավելի համեղ է թվում: Իհարկե, լուսանկարը չի կարող բարելավել սննդի կամ բաղադրիչների որակը, սակայն հենց այդ գործողությունն ինքնին բարձրացնում է ուտելու հաճույքը: Այսպիսի տվյալներ են ձեռք բերել Սուրբ Հովսեփի և Սան Դիեգոյի (ԱՄՆ) համալսարանի գիտնականները:
Մարկետինգի մասնագետներն անցկացրել են երեք ուսումնասիրություն, որոնցից յուրաքանչյուրին մասնակցել է ավելի քան 120 մարդ:
Կերակուրը միանգամայն համեղ է թվացել մարդկանց համար, եթե նախքան ուտելը նրանք լուսանկարել են տվյալ ուտեստը: Սակայն, սա միայն օգտակար սննդամթերքի դեպքում:
Լուսանկարման պրոցեսով զբաղվելով մարդն ակամայից հետաձգում է սնվելու պահը: Ըստ հետազոտողների՝ հենց այդ սպասումն է, որ հաճույք է պատճառում:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



