Երիտասարդն ինքնասպան է եղել, քանի որ հայրը խլել է նոթբուքը
SOCIETYՌԴ Լենինգրադյան շրջանում 19-ամյա երիտասարդն ինքնասպան է եղել։ Ինչպես պարզել է ոստիկանությունը, ինքնասպանության պատճառ է դարձել այն, որ նա խիստ տարված էր համակարգչային խաղերով, իսկ հայրը խլել է նրա նոթբուքը։
19-ամյա Անդրեյի ծնողները ամուսնալուծվել էին մի քանի տարի առաջ։ Նախկինում տղան ապրում են հոր հետ, սակայն ամիսներ առաջ հայրը որդուն դուրս էր վռնդել տնից, իսկ օրերս խլել ու վաճառել է նրա նոթբուքը։ Տղայի ծանոթներն ասել են, որ նա հաճախ է ասել, որ ինքնասպան է լինելու, եթե հայրը նոթբուքը չվերադարձնի։
Նշվում է, որ տղան ոչ սովորում էր, ոչ աշխատում։ Ոստիկանները նշել են նաեւ, որ տղան գաղտնի կերպով կոտրել է հոր չհրկիզվող պահարանն ու հանելով նրա զենքը՝ գնդակահարել ինքն իրեն։
Պատրաստեց Past.am-ը:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



