Գետնանուշն օգնում է ճարպակալման դեմ պայքարում
LIFELife.panorama.am-ը գրում է.
Այն երեխաները, որոնք ամեն օր գետնանուշ են ուտում, ավելի հազվադեպ են ավելորդ քաշի կամ ճարպակալման հետ խնդիրներ ունենում: Այս մասին հայտարարել են ամերիկիացի գիտնականները: Բացի այդ, գետնանուշի շնորհիվ երիտասարդները կարողանում են նիհարել:
Անցկացված հետազոտությանը 257 դպրոցական է մասնակցել: Նրանց բաժանել են երկու խմբի: Առաջին խմբի մասնակիցները շաբաթական մի քանի անգամ գետնանուշ են օգտագործել, իսկ երկրորդ խմբի մասնակիցները՝ ոչ:
Արդյունքում առաջին խմբի երեխաների քաշն ավելի պակաս է եղել, քան երկրորդ խմբի երեխաներինը: Բացի այդ, առաջին խմբի երեխաները գրեթե հրաժարվել են անառողջ սննդի օգտագործումից:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



