Թուրքիայում ձերբակալվել է քրդերի պաշտպանությամբ հանդես եկող բրիտանացի պրոֆեսոր
INTERNATIONAL NEWSԹուրքիայում ձերբակալվել է բրիտանացի պրոֆեսորն, ով հանդես էր գալիս քրդերի պաշտպանող հայտարարություններով: Այս մասին փոխանցում է «Արմենպրես» -ը, հղում անելովrussian.rt.com կայքին:
Համակարգչային գիտությունների պրոֆեսոր Քրիս Սթիվենսենին հնարավոր է արտաքսեն Թուրքիայից, քանի որ վերջինս մեղադրվում է ահաբեկչական քարոզչության մեջ: Վերջինս պրոպագանդում էր Քրդական աշխատավորական կուսակցությունը, որն արգելված է Թուրքիայում:
Մարտի 15-ին կալանավորված երեք թուրք գիտնականների համար տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ նա ձերբակալվել է, սակայն հաջորդ օրը նրան բաց են թողել:
Սթիվենսենի խոսքով՝ նա ձերբակալվել է քրդական ամանորին մասնակցելու հրավերի հայտնաբերման պատճառով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



